Բադասյանն ամփոփել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

Badasyany ampopum e

Ազատության «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի հարցուպատասխանի միջոցով հնարավոր եղավ հիմնական գծերով ամփոփել վերջին մեկ տարվա ընթացքում արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումները։
✅Սիրելի՛ հայրենակիցներ, այս կետերի հետևում Նախարարության մասնագետների օրնիբուն ու տքնաջան աշխատանքն է։
Այսպիսով, ի՞նչ աշխատանք ենք կատարել ընդամենը մեկ տարում․
?Ընդունվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: Հաշված օրեր անց Գլխավոր դատախազությունում կսկսի գործել այդ նպատակով ստեղծված ստորաբաժանումն ու վստահ եմ՝ որոշ ժամանակ անց կսկսենք խոսել դրա գրանցած արդյունքներից։
? Հաստատել ենք 5 ռազմավարություն՝ Հակակոռուպցիոն, Դատաիրավական, Մարդու իրավունքների պաշտպանության, Ոստիկանության բարեփոխումների ու Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների։
? Դատական օրենսգրքի բարեփոխումների արդյունքում ներդրել ենք դատավորների և հայտարարատու այլ անձանց բարեվարքության ստուգման կամ, ինչպես սիրում ենք բոլորս ասել, վեթինգի ինստիտուտը: Սրա պտուղները ևս առաջիկայում կտեսնենք։
? Ընդունել ենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարին վերաբերող օրենսդրական փաթեթը, որի կիրարկման արդյունքում ենթադրյալ հանցավոր արարքներ կատարելու մեջ արդեն մեղադրվող առնվազն 6 անձ կա:
? Գործարկել ենք Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ, որտեղ մատուցվում են ինը ոլորտների 97 պետական ծառայություններ (մանրամասները այստեղ՝ http://moj.am/page/617):
? Բոլոր 12 քրեակատարողական հիմնարկների ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի ապահովման գործառույթը պատվիրակվել է մասնավոր հատվածին․ բարձր ու գոհացնող արդյունքի մասին բազմիցս բարձրաձայնել են թե՛ ՔԿՀ-ներում պահվող անձինք, թե՛ նրանց հարազատները։
? Ցմահ դատապարտյալներին առաջին անգամ հնարավորություն է տրվել պատիժը կրել նաև բաց տեսակի ուղղիչ հիմնարկում: Արդեն իսկ մի շարք դատապարտյալներ փակից տեղափոխվել են կիսափակ, իսկ կիսափակից կիսաբաց ռեժիմի։

Ձեզ կեհաքրքրի...