Հրդեհ Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում

Eraskh

Օգոստոսի 16-ին, ժամը 17։59-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում գտնվող «Պապու այգի» հացատանն այրվում է տաղավար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Երասխ ավտոճանապարհի 1-ին կմ-ին գտնվող «Պապու այգի» հացատան մոտակայակքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:17-ին, մարվել` 18:31-ին: Այրվել են մոտ 400 քմ խոտածածկույթ, փայտյա տաղավար և չշահագործվող ավտոմեքենայի թափք։

Ձեզ կեհաքրքրի...