Կստեղծվի ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ ստեղծելու, խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը, խորհրդի անհատական կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի կարգը հաստատելու մասին:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Ստեղծել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ:
2. Հաստատել՝
1) Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի կարգը՝ համաձայն N 3 Հավելվածի»,- ասվում է վարչապետի որոշման մեջ: