Armdaily կայքը հրապարակել է իրականությանը չհամապատասխանող, դատարկ և բացարձակ չհիմնավորված ինֆորմացիա
Armdaily կայքը հրապարակել է իրականությանը չհամապատասխանող, դատարկ և բացարձակ չհիմնավորված ինֆորմացիա, որը ազնիվ մարդուն վարկաբեկող տեղեկություն է։ Թե իբր գնդապետ Բաբկեն Սեդրակյանը Արտյոմ Կանեվսու թիկնազորի պետին այսպես ասած <<տանիք>> է եղել և թույլ չի տվել, որ նրան ձերբակալեն։ Եվս մի աղաղակող սուտ, որ Բաբկեն Սեդրակյանին Վալերիյ Օսիպյանը զենք է տվել և հետո մեկնել են Դուբայ հանգստանալու։ Կոչ ենք անում լրատվամիջոցներին պահպանել կոռեկտություն և չտարածել կեղծ և վարկաբեկող տեղեկություններ։