Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել երկաթգծի վրա
Օգոստոսի 1-ին, ժամը 19:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 28-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և Դեբեդ գետի կամրջից ընկել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի վրա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Թումանյան-Շահալի 2632 կմ П.6 գծամասում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարութ Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի վրա. տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Matrica» ինժեներական տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս է բերվել երկաթգծից։