Ավտովթար Արարատի մարզում. 57-ամյա վարորդը «01»-ով բախվել է բեռնատար ավտոմեքենայի չշահագործվող մետաղյա թափքին. կա վիրավոր.

01

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 29-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 20։40-ի սահմաններում Ոստան գյուղի բնակիչ՝ 57-ամյա Վարուժան Ա-ն իր վարած ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենայով Ոստան գյուղի 1-ին փողոցի սկզբնամասում բախվել է ճամփեզրին գտնվող բեռնատար ինքնաթափ ավտոմեքենայի չշահագործվող մետաղյա թափքին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վարուժան Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն; Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի 

shamshyan.com

Ձեզ կեհաքրքրի...