ԱՀԿ-ի ղեկավարը հայտարարել Է, որ աշխարհում կորոնավիրուսի համավարակը սաստկանում Է
Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության համավարակն աշխարհում սաստկանում Է. վերջին վեց շաբաթում հիվանդացածների թիվը գործնականում կրկնապատկվել Է՝ մոտենալով 16 միլիոնիին, մահացածների թիվը գերազանցել Է 640 հազարը: Այդ մասին հուլիսի 27-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ԱՀԿ-ի ղեկավարը հայտարարել Է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընթացիկ շաբաթում կգումարի արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստ, նոր կորոնավիրուսի համավարակի գնահատման համար: ԱՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ COVID-19 հիվանդության համավարակը «փոխեց աշխարհը»: Այն միաժամանակ միավորեց մարդկանց եւ հասարակությունները եւ բաժանեց նրանց՝ ցույց տալով, որ «մարդիկ ունակ են արձագանքելու ինչպես դրականորեն, այնպես Էլ բացասականորեն»:
«Մենք շատ բան սովորեցինք եւ տակավին շատ բան ենք սովորում»,- արձանագրել Է Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը: Նա հիշեցրել Է, որ, «թեեւ աշխարհը եւ փոխվել Է», կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախկինի պես անհրաժեշտ են այնպիսի հանգուցային գործոններ, ինչպիսիք են «քաղաքական առաջատարությունն, ինչպես նաեւ համայնքների իրազեկումն ու մասնակցությունը (համավարկի դեմ պայքարին) եւ նրանց լսելու ունակությունը»: ԱՀԿ-ի ղեկավարը նշել Է, որ ներկայիս համավրակն ամենալուրջն Է այն գլոբալ արտակարգ իրավիճակներից, որոնք երբեւԷ հայտարարել Է ԱՀԿ-ն: Այն երկրների թվում, որոնց հաջողվել Է խուսափել հիվանդության խոշոր բռնկումից կամ այն վերահսկողության տակ վերցնել ձեռնարկված միջոցների շնորհիվ, նա նշել Է Ավստրալիան, Վիետնամը, Գերմանիան, Կամբոջան, Կանադան եւ Չինաստանը: Նա հիշեցրել Է, որ վարակի տարածման դեմ պայքարի հանգուցային միջոցներ են մնում վարակման դեպքերի հայտնաբերումը, հիվանդացածների եւ նրանց հետ շփվածների մեկուսացումը, թեստավորումը եւ բուժումը: «Պահպանեք սոցիալական հեռավորությունը, լվացեք ձեռքերը, խուսափեք մարդկանց կուտակումների վայրերից եւ փակ շենքերից, կրեք դիմակ, որտեղ դա հանձնարարված Է»,- հավելել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: