Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (23-28.07.2020թթ.)

Eghanak

Երևան քաղաքում՝
Հուլիսի 23-ի երեկոյան,24-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-22մ/վրկ:
Հուլիսի 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 23-ին, 24-ին շրջանների զգալի մասում, 25-28-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-27-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Ձեզ կեհաքրքրի...