Մոսկվան «պարզապես պարտավոր է Հայաստանի վրա ռազմական հարձակման դեպքում կատարել իր պարտավորությունները ՀԱՊԿ շրջանակում». Զատուլին

Moskvan partvor e

Անշուշտ, Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում Մոսկվան կկատարի իր պարտավորությունները որպես ՀԱՊԿ անդամ։ Այդ մասին «Կոմսոմոլսկայա պրավդային» ասել է ՌԴ Պետդումայի փոխնախագահ, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը:

Հարցին, թե արդյոք Ռուսաստանը կգործադրի ՀԱՊԿ-ի գործիքակազմը, եթե շարունակվի հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, նա նշել է, որ Մոսկվան «պարզապես պարտավոր է Հայաստանի վրա ռազմական հարձակման դեպքում կատարել իր պարտավորությունները պայմանագրով»:

«Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է նետվենք դանակի վրա «հանուն հայրենիքի” բղավելով։ Եվ, առավել ևս, մենք թույլ չենք տա, որ մեզ մանիպուլյացիայի ենթարկեն։ Իսկ ի պաշտպանություն հայ ժողովրդի մենք անպայման ելույթ ենք ունենալու։ Ինչպես նաև հայ ժողովուրդը, հուսով եմ, հանդես կգա ի պաշտպանություն մեր ընդհանուր արժեքների», – նշել է նա:

«Մենք դեմ ենք հակամարտության սահմանների ընդլայնմանը, սակայն դրա բոլոր մասնակիցները պետք է հստակ հասկանան, թե նրանք ինչ ռիսկի են դիմում։ Մենք չէինք ցանկանա, որ Բաքուն կամ Երևանն իրենց ներքաղաքական խնդիրների պատճառներով ապակայունացնեին սահմանային իրավիճակը հատկապես համաճարակի և տնտեսական ճգնաժամի ֆոնին: Իսկ այդ պահը նույնպես առկա է: Ժողովրդին հանապազօրյա խնդիրներից պատերազմով շեղելը գայթակղիչ, բայց անթույլատրելի գաղափար է»,- նշել է փոխոսնակը։

Նշենք, որ օրերս ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը մասնավորապես ընդգծել է, որ հիմարություն է մտածել, թե ՀԱՊԿ-ը պետք է մտնի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ Հայաստանի համար: «Դրան ոչ ոք չի գնա»,- հավաստել է պատգամավորը:

 

infoport.am

Ձեզ կեհաքրքրի...