Ֆրանցիսկոս Պապը հայ- ադրբեջանական սահմանին խաղաղություն հաստատելու կոչ է արել
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կիրակնօրյա Մարիամյան աղոթքի ավարտին, Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին ուղղված ողջույնի խոսքում անդրադարձել է ՄԱԿ-ի ընդհանուր զինադադարի կոչին և այդ համատեքստում խոսել Տավուշի սահմանագոտու վերջին իրադարձությունների մասին։
Ինչպես հաղորդում է Վատիկանի ռադիոն, Հռոմի Պապն մասնավորապես ասել է․ «Առանձնահատկորեն և մտահոգությամբ եմ հետևում վերջին օրերում Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած զինյալ բախումների սրացմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև»։ Հռոմի Պապը հույս է հայտնել, որ միջազգային հանրության հանձնառությամբ՝ երկխոսության ու բարի կամքի միջոցով հնարավոր կլինի խնդրի խաղաղ լուծմանը հասնել, հանուն ժողովուրդների բարօրության։