Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակը կոտրել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալները

Monte cyber

Մոնթե Մելքոնյանի կիբեռ բանակը կոտրել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալները պարունակող հարթակը: Հաքերային թիմի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը հայտնում է, որ գործողություն արդյունքում իրենց ձեռքն են ընկել ռազմածովային ուժերի գաղտնի տվյալների մի մասը, որտեղ կան ռազմածովային մարտիկների, նավապետների, նավաստիների, ինժեներների և այլ անձանց տվյալներ կապված Ադրբեջանի ծովային կառույցի հետ:

«Մենք հետևում ենք իրավիճակին: Մեր եղբայրներն առաջին գծում են, իսկ մենք թիկունքում և Ձեր մեջ»,- նշված է հայտարարությունում:

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ հայկական հաքերային թիմերից մեկը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքերը, փոխել դրանց վրայի DNS կարգավորումները, ինչի հետևանքով տվյալ կապից օգտվողները տարբեր կայքեր այցելելուց, օրինակ «Ֆեյսբուք» կամ Հեյդար Ալիևի անվան գրադարանի կայքը, հայտնվում էին մի էջում, որտեղ պատկերված է ՀՀ դրոշը և գրված է. «Եթե դուք չդադարեցնեք ձեր գրոհը մեր տարածքների վրա, ես կանջատեմ ձեր ամբողջ ինտերնետ հասանելիությունը»:

❗️Ստորև Ձեզ ենք ներկայացնում Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալներ մի մասը, որտեղ կան ռազմածովային մարտիկների,…

Опубликовано Monte Melkonian Cyber Army Вторник, 14 июля 2020 г.

 

Ձեզ կեհաքրքրի...