Հնդկաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասել է 690 հազարի
Հուլիսի 5-ի տվյալներով՝ Հնդկաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասել է 690 հազարի: Երկիրը վարակի դեպքերի քանակով զբաղեցնում է երրորդ տեղը՝ գերազանցելով ռուսական ցուցանիշները և զիջելով միայն Բրազիլիային ու ԱՄՆ-ին:
Չնայած այդ տվյալներին՝ ըստ BBC-ի, Հնդկաստանի իշխանությունները ծրագրում են զբոսաշրջիկների առաջ բացել Թաջ Մահալը: Այցելուները ստիպված կլինեն դիմակներ կրել, հեռավորություն պահպանել և չշոշափել շինության մակերեսները:
Հուշարձանը փակ էր վերջին երեք ամիսներին: Նախատեսվում է թույլատրել օրական մոտ 5 հազար զբոսաշրջիկի մուտքը, որոնք կբաժանվեն երկու խմբի: