Թոփ 5 ԱՊՀ տուրիստական ուղղությունները

op 5 turistakan uxxutyunery aph taracqum

Այս գրառմամբ առաջարկում ենք հակիրճ ծանոթանալ ԱՊՀ-ում հայտնի ձմեռային տուրիստական ուղղություններին։ Հուսանք մեր խորհուրդներն օգտակար կլինեն և կօգնեն խելամիտ ընտրություն կատարել։

 

Ջերմուկ, Հայաստան

 

Ջերմուկը Հայաստանի՝ Սյունիքի հարուստ բնաշխարհի մի մասնիկն է՝ քաղաքում ու մերձակայքում սփռված բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով ու տեսարժան կառույցներով, արկածային հանգստի սիրահարներին ձգող բազմաթիվ ձորերով ու բարձր ժայռերով, քարանձավներով ու որսատեղիներով: Լճակ, ջրվեժ, կամուրջ ու կամար, ճոպանուղի ու դահուկուղի, մի խոսքով՝ բնության հետ շփվելու միջոցով կյանքը վայելելու մի հիանալի վայր տարվա բոլոր եղանակներին:
Ջերմուկում այցելուների համար գործում է հատուկ ըմպելասրահ, որտեղ հանքային ջուրը մատակարարվում է տարբեր ծորակներով` ըստ ջրի ջերմաստիճանի: Այն քաղաքի լճակի հարևանությամբ է, որտեղ լողացող լաստի վրա կարելի է հիանալ շրջակա գեղատեսիլ բնապատկերներով և վայելել անկրկնելի հանգիստ:

Ջերմուկ քաղաքի միջով է հոսում  Հայաստանի ամենաջրառատ գետերից մեկը՝ Արփան, որի խոր կիրճը կիսում է երկու մասի ոչ միայն քաղաքը, այլև Վայոց ձորի լեռնաշղթան: Գեղատեսիլ այս կիրճում է գտնվում նաև «Ջրահարսի վարսեր» ջրվեժը: Այստեղ են գտնվում նաև քարե կոթողներ՝ Երազանքի կամարն ու աննման Սիրտը:
Ջերմուկի տեսարժան վայրերից ամենահայտնիներն են Արփա-Սևան թունելն ու Կեչուտի ջրամբարը՝ «Մարգարտածաղիկ» գեղեցիկ անվամբ:

 

Ջերմուկի ճոպանուղին ունի 1000մ երկարություն, իսկ ամենաբարձր կետը գտնվում է 2480մ-ի վրա: Հենց այս բարձունքից էլ կարելի է զմայլվել գեղեցիկ համայնապատկերով:
Միջազգային ստանդարտներին համապատասխանող ճոպանուղին լեռնադահուկորդներին հնարավորություն է տալիս օգտվել հիանալի, պրոֆեսիոնալ սահուղիներից: Ճոպանուղու վերջին կանգառում կառուցվել է խաղահրապարակ` սահնակներով սահելու համար:
Ջերմուկ քաղաքում կան թանգարաններ, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղը, գրադարաններ, զբոսայգի և ակումբներ: Ջերմուկի շրջակայքում են գտնվում բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, այդ թվում` սուրբ Աստվածածին (Արենի) և Սբ. Խաչ եկեղեցիները, Գնդեվանքի,Նորավանքի, Ցախաց քարի, Սպիտակավորի վանքերը:
 

Ջերմուկի խորհրդանիշներից է քաղաքը շրջապատող սարերից մեկի վրա գտնվող եղնիկի արձանը: Ըստ լեգենդի՝ որսորդի նետից վիրավորված եղնիկը հանքային ջրի աղբյուրի մոտ հասնելիս, իրեն ջուրն է նետում և այնտեղից դուրս գալիս լիովին ապաքինված: Որսորդը ապշում է սովորական ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից տարածվում է «Ջերմուկ» ջրի հրաշագործ համբավը:

Ջերմուկը հարուստ է բնական հանքային ջրի տաք աղբյուրներով՝ գեյզերներով, որոնք բխում են գետնի տակից: Այստեղ այցելում են հանքային ջրի բնական ավազանում լողալու, հանգստանալու և հրաշալի բնության գրկում ուժերը վերականգնելու նպատակով:

Բրեստ, Բելառուս

Բրեստ քաղաքը գտնվում է Բելառուսի և Լեհաստանի սահմանին: Քաղաքում, ինչպես նաև Բրեստի շրջակայքում կան շատ տեսարժան վայրեր:

Բրեստի բերդը Հայրենական մեծ պատերազմին նվիրված ամենամեծ և ամենակարևոր հուշահամալիրներից մեկն է, այստեղ գործում են նաև մի քանի թանգարաններ: Բրեստի բերդի մասին նույնանուն հիանալի ֆիլմ կա, որը դիտելով խորապես կզգաք այս վայրի ոգին:

Ցանկանում ե՞ք տեսնել անսովոր բույսեր՝ միաժամանակ հայտնվելով 3 կլիմայական գոտիներում, խորհուրդ ենք տալիս այցելել «Ձմեռային այգի», որը գտնվում է Պուշկինի համալսարանի մոտ: Այստեղ ստեղծած է սովորական մարդկանց հասանելի եզակի բուսական թագավորություն:

Բրեստի շրջանի տարածքում ամենահին և ամենագեղեցիկ եկեղեցին Սուրբ Խաչ Կաթոլիկ եկեղեցին է: Այն կառուցվել է 1856 թ.-ին, սակայն խորհրդային իշխանության հրամանով որոշ ժամանակ փակված է եղել: 1941-1945 թթ. պատերազմից հետո այն վերածվեց տեղական պատմության թանգարանի, սակայն այսօր նա կրկին գործում է որպես եկեղեցի:

Մեր կողմից նկարագրված վայրերը միայն փոքր մասն են, որոնք կարող եք տեսնել Բրեստ ձեր շրջագայության ժամանակ:

Անապա, Ռուսաստան

Անապան գտնվում է Կրասնոդարի հարավարևմտյան հատվածում, Սև ծովի ափին։ Անապայի հարևանությամբ կան նաև հունական, հայկական գյուղեր, դինոզավրերի յուրահատուկ այգի, դելֆինարիում: Ինչպես նաև կա 2 ջրաշխարհ, 29 գրադարան, որոնցից 4-ը՝ մանկական, գործում են բազմաթիվ առողջարաններ, հանգստյան տներ, մեծ ու փոքր հյուրանոցներ և խանութներ:

Անապան մերձսևծովյան կլիմայական, գերազանցապես մանկական առողջավայր է։ Առողջարանները գործում են ամբողջ տարին։

Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

Սանկտ Պետերբուրգը համարվում է Ռուսատանի հյուսիսային մայրաքաղաքը: 1712-1918 թվականներին եղել է Ցարական Ռուսաստանի մայրաքաղաքը։ Ի տարբերություն շատ մայրաքաղաքների՝ Սանկտ Պետերբուրգը սկզբից ևեթ նախագծվել ու կառուցվել է հզոր մայրաքաղաք լինելու նպատակով։

Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանի արդյունաբերական, մշակութային և գիտական կենտրոն է, տրանսպորտային խոշոր հանգույց, նավահանգիստ։

Սանկտ Պետերբուրգը երկրի մշակույթի խոշորագույն կենտրոններից է։ Քաղաքն ունի բազմաթիվ տեսարժան վայրեր, թանգարաններ, թատրոններ, պալատներ, այգիներ և հուշարձաններ: Այստեղ կան մոտ 42 տարբեր դավանանքի պատկանող տաճարներ, այդ թվում ճենապակյա գմբեթով մզկիթը, Եվրոպայի միակ բուդդայական տաճարը, նաև Մալթական օրդենի գեղեցիկ կապելլաներից մեկը: 18-րդ դարում Պետերբուրգում ապրել և աշխատել են ռուս խոշորագույն գրողներ։ Կերպարվեստի զարգացման գործում մեծ նշանակություն է ունեցել Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան (հիմնադրվել է 1757թ.)։ 18-րդ դարից Պետերբուրգում աշխատել են աշխարհահռչակ գեղանկարիչներ, դիմանկարիչներ, քանդակագործներ։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ստեղծվել են բազմաթիվ գեղարվեստական միավորումներ։

Պետերբուրգում կան բազմաթիվ ճարտարապետական գլուխգործոցներ, որոնցից են Ձմեռային, Մարմարյա, Մենշիկովյան, Սուվորովյան, Միխայլովյան պալատները: Կան նաև ճարտարապետական համալիրներ և հայտնի շենքեր` Պետրոպավլովյան ամրոց, «Նոր Հոլլանդիա», Զինգերի տուն, «Պասաժ» հանրախանութի շենքը Նևսկի պողոտայում և այլն:

Հայտնի պետերբուրգյան հուշարձանները նվիրված են ռուս արքաներին: «Բրոնզե Ձիավորի» արձանը Պետրոս I-ի պատվին տեղադրվել է Եկատերինա Մեծի կողմից: Իսկ Եկատերինային նվիրված հուշարձանը գտնվում է Եկատերինյան հրապարակում: Նաև հայտնի է Նիկոլայ I-ի հուշարձանը, որը կանգնած է ընդամենը 2 հենման կետի վրա:

Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Պետերբուրգի թանգարանները: Այստեղ կարելի է գտնել գրոմոֆոնների թանգարան, Ֆրոյդի երազների թանգարան, Ջրի թանգարան, մի քանի նավ-թանգարաններ, նաև մի շարք հայտնի գրողների և մշակութային գործիչների տուն-թանգարաններ: Ընդհանուր առմամբ քաղաքում գործում է մոտ 250 թանգարան:

Ամենահայտնի թանգարանը Էրմիտաժն է, որը երկրի խոշոր պատմամշակութային թանգարանն է: Այն բաղկացած է 6 շենքերից, որոնցից գլխավորը Ձմեռային պալատն է: Այսօր թանգարանում պահվում է գրեթե 3մլն ցուցանմուշ:

Պետերբուրգը համարվում է նաև «կամուրջների քաղաք»: Այսօր այստեղ կա ավելի քան 580 կամուրջ, որոնցից 20-ը` բացվող:

Կիև, Ուկրաինա

Կիևի պատմությունը սկսվել է ավելի քան 1500 տարի առաջ: Կիևը հայտնի է իր նախնադարյան ճարտարապետությամբ և հետաքրքրաշարժ պատմությամբ:

Սուրբ Սոֆիայի Մայր տաճարը նշանավոր համալիր է. կառուցման աշխատանքը սկսվել է 1037-ին և տևել ընդամենը երեք տարի: Տաճարի զանգակատնից հիանալի է տեսարան է բացվում:

Կիևի Սուրբ Էնդրյու եկեղեցին բարոկկո ոճի ամենաուշագրավ կառույցներից է: Դրա ճարտարապետությունն ու գտնվելու վայրը իսկապես եզակի է: Եկեղեցին կառուցված է արհեստական ​​բլրի վրա,  հիմքը երկհարկանի շենքի կտուրն է  չուգունե սանդուղքով:

Ուկրաինայի Արվեստի ազգային թանգարանի ցուցահանդեսում ներառված են ուկրաինական նկարների և քանդակագործության գլուխգործոցներ, որոնք թվագրվում են Կիևյան Ռուսիայի ժամանակներին: Թանգարանը ներկայումս ունի մոտ 40,000 ցուցանմուշ:

Կիևի Պեչերսկ Լավրան ուղղափառ վանք է, Կիևյան Ռուսիայի ամենավաղ և ամենակարևոր վանքերից մեկն է: Լինելով հայտնի իր հին եկեղեցիներով, գեղեցիկ տարածքներով, վանքը դարձել է Կիևի այցեքարտերից մեկը:

Մարինսկի պալատը, որը նախկինում հայտնի էր Ցարսկո անունով, գտնվում է Վերխովնա Ռադայի (Խորհրդարանի) շենքի կողքին և հանդիսանում է Ուկրաինայի նախագահի նստավայրը: Մարինսկի պալատը կառուցվել է 1744 թվականին իտալական բարոկկո ճարտարապետ Բարտոլոմեո Ռաստրեելի կողմից: Այստեղ անցկացվում են ազգային նշանակության տարբեր միջոցառումներ, ընդունելություններ, գագաթնաժողովներ, ինչպես նաև պաշտոնական պատվիրակությունների հանդիպումներ:

Ուկրաինայի բուսաբանական այգում բացի հարուստ բուսական աշխարհից կարող եք տեսնել Սուրբ Հովհաննեսի վանքը հնագույն որմնանկարներով: Իսկ գեղեցիկ ջերմոցային համալիրը պարունակում է տարբեր տեսակի արևադարձային ծաղիկներ և բույսեր:

Սբ. Միքայելի վանքը գտնվում է Սբ. Էնդրյու եկեղեցուց և Սուրբ Սոֆիա տաճարի մոտակայքում: Այն վերապրել է մի քանի պատերազմներ և նույնիսկ լիակատար ոչնչացվել է, բայց վերականգնվել է և շարունակում է մնալ Ուկրաինայի ամենանշանակալի ուղղափառ տաճարներից մեկը:

Կիևի Սուրբ Վոլոդիմիրի մայր տաճարը կառուցվել է Կիևի արքայազն Վլադիմիրի պատվին, որի շնորհիվ քրիստոնեությունը տարածվել է Կիևյան Ռուսիայում 988-ին: Մայր տաճարը զարդարված է դասական հին բյուզանդական ոճով, իսկ ներքին հարդարանքը պատկանում է այնպիսի հայտնի նկարիչների վրձնին, ինչպիսիք են Միխայիլ Վրուբելը և Վիկտոր Վասնեցովը: Լինելով քաղաքի կենտրոնական մասում, այն միանշանակ կարևորագույն տեսարժան վայրերի ցանկում է:

Կիևի «Ոսկե դարպասները» կառուցվել է Կիևյան Ռուսիայի շրջանում և հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր: Հուշարձանը պաշտպանական ֆունկցիա է կատարել և ծառայել է որպես քաղաքի մուտք: 1970-ին հնագույն ավերակների վրա կառուցվեց տաղավար, որը ոչ միայն պաշտպանեց դարպասները քայքայվելուց, այլև վերականգնվեց հուշարձանի սկզբնական տեսքը:

Ֆեոֆանիան Կիևի արվարձաններում գտնվող հմայիչ և հարմարավետ բնական այգի է, որը գեղեցիկ է տարվա ցանկացած եղանակի: Այգին ստեղծել և ձևավորել են 1912-ին պրոֆեսիոնալ լանդշաֆտային ճարտարապետներ: Եթե ​​հոգնեք Կիևի աղմուկից, Ֆեոֆանիայի պուրակը հիանալի վայր է առանձնանալու և հանգիստը վայելելու համար:

Օգտակար խորհուրդ

Ձեր թռիչքի ավիատոմսերը նախպես ամրագրեք և օգտվեք օնլայն ամրագրման համակարգերից: Այս տարբերակով տոմսեր կարող եք  ձեռք բերել օրվա ցանկացած ժամի, աշխարհի ցանկացած կետում, որտեղ կա կա ինտերնետ հասանելիություն: Ձևակերպումից հետո էլեկտրոնային ավիատոմսն անմիջապես կստանաք Ձեր էլ․ փոստին:

Օգտվելով biletix-ից՝  կխնաեք ժամանակ և գումար՝ ընդմիշտ մոռանալով նաև հերթերի մասին:

Մաղթում ենք հագեցած և հիշարժան հանգիստ։

 

Ձեզ կեհաքրքրի...