Ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան
Հուլիսի 2-ից 5-ը ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի ՌԴ-Վրաստան սահմանամերձ հատվածի վրա աշխատանքների ավարտական փուլի անցկացման նպատակով:
«Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: