Վլադիմիր Պուտինն այժմ կարող է նախագահել մինչև 2036 թվականը

Cmah

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այժմ կարող է երկիրը ղեկավարել մինչև 2036 թվականը, քանի որ երկրում անցկացված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասնակիցների մեծամասնությունը կողմ է քվեարկել՝ գրում է Euronews-ը:

Reuters գործակալությունն էլ գրում է, որ ընտրաթերթիկների 99.9 տոկոսի հաշվարկումից հետո Ռուսաստանի Դաշնությունում որպես նախագահ կամ վարչապետ ավելի քան 2 տասնամյակ ղեկավարած Վլադիմիր Պուտինը հեշտությամբ իրավունք է ձեռք բերել ևս 2 անգամ վեցական տարով ղեկավարելու երկիրը 2024-ին նախագահության ժամկետը լրանալուց հետո:

Ըստ լրատվական գործակալության՝ 67-ամյա Վլադիմիր Պուտինը Ռուսաստանը կղեկավարի մինչև 83 տարեկանը:

ՌԴ ԿԸՀ-ից հայտնում են, որ Սահմանադրության փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրողների 77.9 տոկոսը, դեմ է հանդես եկել՝ 21-ը:

Ռուսաստանի ընդդիմությունը՝ ի դեմս Ալեքսեյ Նավալնիի, պնդում է, որ քվեարկությունը Պուտինի ցմահ նախագահությունն օրինականացնելու անօրինական շոու էր: Կրեմլի ղեկավարի քննադատները քվեարկությունն անվանել են սահմանադրական հեղաշրջում:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Ձեզ կեհաքրքրի...