Վիկտոր Ենգիբարյանը հերքում է մի շարք ԶԼՄ-ներում տարածված լուրը
ԶԼՄ ներկայացող մի կայք սուտ մատնություն է տարածել առ այն, թե ես ավելի վաղ եմ իմացել Covid19-ով վարակված լինելու մասին, քան հայտարարել եմ, և վարակված լինելով՝ մասնակցել եմ ԱԺ նիտերին: Ցավոք, մի շարք այլ ԶԼՄ-ներ և անհատներ, թույլ տվեք ասել դիտավորյալ, առանց տեղեկատվությունը ստուգելու տարածել են կեղծ լուրը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը:
«Աղբյուրին կոչ եմ անում անհապաղ հերքում տարածել, իսկ մյուսներին կոչ եմ անում չտարածել կեղծիք ու առերևույթ սուտ մատնության հատկանիշներ պարունակող տեղեկատվություն:
Հ.Գ. Ինչպես արդեն նշել եմ, առաջին սիմպտոմները ինձ մոտ ի հայտ են եկել հունիսի 22-ի երեկոյան, 23-ին հանձնել եմ թեստ և այդ պահից ի վեր ինքնամեկուսացած եմ:
Առողջություն բոլորիդ»,- գրել է պատգամավորը: