Ստորգետնյա ցնցումները Թուրքիայի տարածքում շարունակվում են. RIA Novosti
Ստորգետնյա ցնցումները Թուրքիայի տարածքում չեն դադարում: Ըստ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի՝ Թուրքիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի Մարմարիս առողջարանային քաղաքից 18 կմ հարավ և հունական Հռոդոս կղզուց 28 կմ դեպի հյուսիս: Էպիկենտրոնը եղել է 40 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան:
Հունիսի 26-ի առավոտյան էլ 5․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի Մանիսա նահանգի Սարուխանլը շրջանում։ Էգեյան ծովի տարածքում տեղի ունեցած ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլում և մի շարք այլ նահանգներում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 9․29 կմ խորության վրա։ Այստեղ նույնպես զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդել: