Լավ կանեն՝ ժամանակն օգտագործեն ՍԴ սենյակներն իրենց իրերից ազատելու համար. Սիմոնյան

Alen

ՀՀ ԱԺ փոխնագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի էջում անդրադարձել է ՍԴ արդեն նախկին դատավորների այսօրվա հայտարարություններին:

«Կարծում եմ՝ ՍԴ նախկին դատավորները քաղաքական դիակների ֆոնին դատարկ հարցազրույցներ տալու փոխարեն լավ կանեն՝ ժամանակն օգտագործեն ՍԴ սենյակներն իրենց իրերից ազատելու համար»,- գրել է Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ այսօրվանից ուժի մեջ մտնող սահմանադրական փոփոխություններով ՍԴ 9 հոգանոց կազմից հեռանում են այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարվա ժամկետը լրացել է. Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը։ Այս փոփոխությունների արդյունքում նախկին սահմանադրություններով ընտրված անդամներից նոր ձևավորվող կազմում կշարունակեն պաշտոնավարել Աշոտ Խաչատրյանը, Արևիկ Պետրոսյանը, Արայիկ Թունյանը և Հրայր Թովմասյանը։

Ալվինա Գյուլումյանն այսօր ներկայացել էր աշխատանքի՝ հայտարարելով, որ չկա իր լիազորությունները դադարեցնելու մասին փաստաթուղթ:

Ձեզ կեհաքրքրի...