Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է․ դատարանի կողմից սահմանված գրավը վճարվել է

Freedom

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար  2 մլրդ դրամի չափով սահմանված գրավը վճարվել է։ Ինչպես տեղեկացնում է  Այս մասին հաղորդագրություն է տարածել Քոչարյանի պաշտպանական թիմը։

«Հունիսի 19-ին աշխատանքային օրվա ավարտին գումարը փոխանցվել է Վերաքննիչ քրեական դատարանի դեպոզիտ հաշվին։ Օրենքով սահմանված և բժշկական համապատասխան պրոցեդուրաներից հետո Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից վերադարձել է տուն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել էր Քոչարյանի պաշտպանների՝ իրենց պաշտպանյալի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը։ Նա կալանքի տակ էր 2019 թվականի հունիսի 25-ից։ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Ձեզ կեհաքրքրի...