Կորած քաղաքացին գտնվել է
Հունիսի 16-ին, ժամը 23:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացու հայրը գտնվում է Հրազդան-Հանքավան ճանապարհին հարակից տարածքում և չի կարողանում հստակ բացատրել իր գտնվելու վայրը. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հարակից ջերմոցների մոտակայքում հայտնաբերվել է Գուրգեն Գ․-ն (ծնված 1955 թ.), ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Քաղաքացին հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, այնուհետև՝ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն: