Միսաք Մանուշյանի անվան պուրակից դարձյալ արծաթափայլ եղևնի են գողացել
Հունիսի 11-ի գիշերը Միսաք Մանուշյանի անվան պուրակից դարձյալ արծաթափայլ եղևնի են գողացել: Վերջին տասն օրվա ընթացքում սա Կենտրոն վարչական շրջանից եղևնիների գողության չորրորդ դեպքն է: Եղևնիները տնկվել էին մայիսին:
Հիշեցնենք, որ Երևանի տարբեր հատվածներից ծառերի գողություն գրանցվել էր նաև մայիս ամսին. Օղակաձև զբոսայգուց և Մինաս Ավետիսյանի անվան պուրակից սոճիներ էին գողացել, Իսակովի պողոտայից՝ գնդաձև ակացիաներ: ??
Դեպքի առթիվ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը դիմել է ՀՀ Ոստիկանությանը: Հույս ենք հայտնում, որ ոստիկանությունը կհայտնաբերի հանցագործներին, և Երևանին հասցված վնասը կփոխհատուցվի։
Հունիսի 11-ի գիշերը Միսաք Մանուշյանի անվան պուրակից դարձյալ արծաթափայլ եղևնի են գողացել: Վերջին տասն օրվա ընթացքում սա Կենտրոն վարչական շրջանից եղևնիների գողության չորրորդ դեպքն է: Եղևնիները տնկվել էին մայիսին:
Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Четверг, 11 июня 2020 г.