Առաջիկայում կունենանք բավականին լավ մասնագետներով համալրված ուսումնական կենտրոն․ ԱԱԾ տնօրեն

Usum

ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն այսօր անդրադարձավ ուսումնական հաստատության ստեղծման աշխատանքներին։ Նա տեղեկացրեց, որ Կառավարության որոշմամբ Ջրվեժում տարածք է հատկացվել՝ նախկին ենթասպաների դպրոցը, և նախագծային աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են:

«Մենք հիմա կառուցվածքի մասին ենք մտածում, քանի որ նախագծող ընկերությանը տեխնիկական պահանջ ներկայացնելու խնդիր ունենք, թե ինչ ենք ուզում»,- ասաց Մարտիրոսյանը։

ԱԱԾ տնօրենը նաև մանրամասնեց՝ ԱԱԾ-ում նախատեսվում են կառուցվածքային փոփոխություններ՝ հակակոռուպցիոն կոմիտեի հետ կապված։

«Աշխատակիցների որոշ մասը նաև կտեղափոխվեն, դրանով իսկ պայմանավորված՝ մենք հաստիքների պահանջը հասկանանք և մեր պահանջը նախագծողին կտանք։ Էսքիզներն արդեն արվել են։ Կարծում եմ՝ առաջիկայում կունենանք բավական լավ մասնագետներով, պրոֆեսիոնալ անձնակազմով համալրված ուսումնական կենտրոն»,- ասաց Մարտիրոսյանը։

Հեղինակ`Նարե Ոսկանյան

Ձեզ կեհաքրքրի...