Հանրապետության հրապարակին կից տաղավարն ապամոնտաժվել է
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը տեղեկացրել է Հանրապետության հրապարակին կից՝ Վազգեն Սարգսյան փողոցում տեղադրված տաղավարն ապամոնտաժելու մասին:
«Տնտեսավարողի հետ վարած բանակցությունները հաջողությամբ պսակվեցին։ Երկար տարիներ անց երեկ վերջապես ապամոնտաժվեց Հանրապետության հրապարակին կից՝ Վազգեն Սարգսյան փողոցում տեղադրված տաղավարը: Այսպես հետևողականորեն, ջանասիրաբար, մայթ առ մայթ, այգի առ այգի, թուփ առ թուփ, միլիմետր առ միլիմետր հանրությանն ու համայնքին ենք վերադարձնելու իր սեփականությունը, իր տարածքը»,- տեղեկացրել է Ավետ Պողոսյանը։
Տնտեսվարողի հետ վարած բանակցությունները հաջողությամբ պսակվեցին։ Երկար տարիներ անց երեկ վերջապես ապամոնտաժվեց…
Опубликовано Avet Poghosyan Четверг, 4 июня 2020 г.