«Տո դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես». Գեւորգ Պետրոսյանը՝ Նիկոլայ Բաղդասարյանին

petrosyan

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր շարունակել է շաբաթ օրն ընդմիջված նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 17 հարց։

Այսօր քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է սեղմ ժամկետներում քննել վիրավորանք և զրպարտություն պարունակող վեճերը: Նիստին մասնակցել են նաև դատական իշխանության ներկայացուցիչները, ովքեր դեմ են արտահայտվել։ Նախագծի համահեղինակ Գևորգ Պետրոսյանը քննադատել է Վճռաբեկ դատարանի նախագահի կարծիքը: 

 

«Մարդու արժանապատվությունն անխախտել է, դա առաջնային պաշտպանության օբյեկտ պետք է լինի, եւ եթե այսօր պետությունը հնարավորություն չունի այդքան դատավոր ունենալ, մի շեղեք ճշմարտությունը եւ եկեք այստեղ ուրիշ բան ասեք»,-նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Այդ պահին հանձնաժողովի անդամներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ինչ-որ բան ասաց, սակայն չլսվեց, ինչին Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց. «Բայց ձեզ ո՞վ ձայն տվեց: Մի հատ դուք ձեր չափի մեջ մնացեք»:

Նրանց միջեւ վիճաբանություն սկսվեց, եւ Գեւորգ Պետրոսյանն ասաց,. «Տո դու ով ես, որ ինձ ընդհատես»:

 

auroranews.am

Ձեզ կեհաքրքրի...