Խոշոր վթար Գեղարքունիքում. ոստիկանության ծառայողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում այսօր՝ մայիսի 21–ին:
Shamshyan.com-ը տեղեկացնում է՝ ժամը 21:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում՝ Երանոս գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են ГАЗ 24 մակնիշի 13 LL 696 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 340 DF 499 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկը ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է:
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Գոռ Զաքարյանն էր, ով աշխատում էր ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում՝ որպես ավագ տեսուչ: