Կառավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել արտակարգ դրությունը և պարետային ժամը. Գիորգի Գախարիա
Կառավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել արտակարգ դրությունը և պարետային ժամը,- այս մասին Վարստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է կառավարության նիստի ժամանակ:
«Իհարկե, մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այս գլոբալ համավարակի հետ կապված մարտահրավերներն ավելի են ծանրանում, սակայն միևնույն ժամանակ, մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ մեր պարտականությունն է դանդաղ և ռացիոնալ վերադարձնել երկիրը իր բնականոն կյանքին: Ցավոք այսօր ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչպիսին կլինի հետկովիդական ժամանակաշրջանը, ինչն էլ ավելի է մեծացնում մեր պատասխանատվությունը մեր քաղաքացիների առջև:
Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ բնականոն կյանքին վերադառնալ չափազանց կարևոր է առօրյա կյանքում: Հետևաբար, կառավարությունը որոշել է չերկարաձգել արտակարգ դրությունը և պարետային ժամը»,- ասել է Վարչապետը:
Վրաստանում արտակարգ դրության և պարետային ժամի գործողության ժամկետը լրանում է վաղը ՝ մայիսի 22-ին:
1tv.ge