Լավրովը հայտարարել է՝ COVID-19-ի ավարտից հետո շփման բացարձակ ազատություն այլևս չի լինի
«Համաճարակի ավարտից անմիջապես հետո շփման բացարձակապես ազատ համակարգ չի լինի»: Այս մասին ՌԴ ԱԳ նախարարը հայտնել է РБК-ին տված հարցազրույցում, փոխանցում է РиаНовости-ն:
Նա նշել է, որ սահմանափակումներ կլինեն տրանսպորտում. «Կոշտ միջոցներ չեն ձեռնարկվի, սակայն բոլոր սահմանափակումները չեղարկելու կարիք չկա»:
Նախարարի խոսքով՝ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի համաշխարհային կապերը լիարժեք վերականգնվեն:
ՌԴ-ում համավարակի բռնկումից ի վեր գրանցվել է կորոնավիրուսի 262 հազար 843 դեպք, ավելի քան 58 հազարն ապաքինվել է, 2418-ը՝ մահացել։