ԱՀԿ գլխավոր տնօրենը հայտարարել է հրաժարականի մասին.

Hrajarakan

 Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազեվեդուն հայտարարել է առաջիկա հրաժարականի մասին:

«Սա անձնական որոշում է՝ ընտանեկան հանգամանքներից ելնելով, և ես համոզված եմ, որ այն համապատասխանում է ԱՀԿ շահերին»,- նշել է Ազեվեդուն՝ ԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։

Նա պաշտոնից կհեռանա օգոստոսի 31-ին՝ լիազորությունների ժամկետի ավարտից մեկ տարի շուտ։

62-ամյա Ազեվեդուն ԱՀԿ գլխավոր տնօրենն է 2013 թվականից, պաշտոնավարում է երկրորդ ժամկետն անընդմեջ:

Ձեզ կեհաքրքրի...