Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը պետք է քննի Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով
Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահն ասել է, թե որոշ հարցերի վերջնական պատասխանները պետք է ստանան Սերժ Սարգսյանից: Որպես ԱԺ 5-րդ գումարման փոխնախագահ եւ ՀՀ ԳՄ անդամ, վերահատատում եմ, որ Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու բան չունի: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նա գրել է. «Միեւնույն ժամանակ պնդում եմ, որ հանձնաժողովը պարտավոր է լսել նախկին ԱԺ պատգամավոր, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե որտեղից նրան տեղեկությունը, որ Ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել, տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ եւ որ այս պատերազմի նպատակը Ադրբեջանին ԵԱՏՄ-ին անդամակցությունն էր:
Այս հույժ կարեւոր տեղեկության աղբյուրը պետք է բացահայտվի, ինչը կտա մի շար հարցերի պատասխաններ:
Եթե հանձնաժողովի նպատակը ոչ թե շոուներ եւ քաղաքական սերիալներ բեմականացնելն, այլ իրական արդյունավետությունը, ապա Փաշինյանը պետք է պատասխանը վերոնշյալ հարցերին»: