Վանաձորում շենքի 2-րդ հարկից 9-ամյա երեխա է ցած ընկել. նրան ուղղաթիռով տեղափոխել են Երևան

sanaviacia

  Մայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:00-ի սահմանում Վանաձորի Տիգրան Մեծի 44 շենքի 2-րդ հարկից 9-ամյա երեխա է ցած ընկել: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Երեխային շտապօգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ, ստանալով առաջին բուժօգնություն, Սանավիացիայի ուղղաթիռով նրան տեղափոխել են Երևան:

Ըստ աղբյուրի՝ երեխայի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, նա ստացել է բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ գանգուղեղային: 

Ձեզ կեհաքրքրի...