Լոս Անջելեսից ՀՀ քաղաքացիներ են վերադարձել Հայաստան․ եվս մեկ չվերթ է նախատեսվում
Լոս Անջելեսում ՀՀ գյխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ ս.թ. մայիսի 2֊ին և 9֊ին կայացավ Լոս Անջելես֊Ամստերդամ֊Մինսկ֊Երևան չվերթը, որով Կալիֆորնիայից մայիսի 2֊ին Հայաստան վերադարձան ՀՀ 13 քաղաքացի, իսկ մայիսի 9֊ին՝ ՀՀ 22 քաղաքացի։
«Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ, լոգիստիկ օժանդակություն ցուցաբերեց Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ լուծելով, մասնավորապես, նրանց ուղեբեռի և Շենգենյան մուտքի արտոնագրերի հարցը։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության դիվանագետները ներկա են եղել Լոս Անջելեսի օդանավակայանում՝ ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի գործընթացը անխափան կազմակերպելու համար։ Նույն երթուղով չվերթներ տեղի են ունենում շաբաթական մեկ անգամ։ Առաջիկա չվերթը նախատեսվում է ս.թ. մայիսի 18֊ին»։
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՍ.թ. մայիսի 2֊ին և 9֊ին կայացավ Լոս Անջելես֊Ամստերդամ֊Մինսկ֊Երևան չվերթը, որով Կալիֆորնիայից մայիսի…
Опубликовано Consulate General of Armenia in Los Angeles Понедельник, 11 мая 2020 г.