Սելավաջրերը ողողել են տների բակերը.
Մայիսի 10-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում անտառի կողմից հոսող սելավաջրերն արմատախիլ են արել ծառերը և ողողել Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի մոտակա տների բակերը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Փրկարարները սելավաջրերի հեռացման համար սելավատար խողովակի վրա անցք են բացել։