37-ամյա տղամարդը մտել է պոլիկլինիկա եւ սպառնացել ինքնասպանություն գործել
Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 10-ին, ժամը 20:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին մոտք է գործել Երեւանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող թիվ 19 պոլիկլինիկա եւ սպառնում է ինքնասպանություն գործել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Պարզվել է, որ քաղաքացի Հայկ Ա․-ն (ծնված 1983 թ․) փակվել է պոլիկլինիկայի սենյակներից մեկում եւ սպառնում է վնասել իրեն ապակու կտորով։
Հոգեբանը քաղաքացու հետ անցկացրել է հոգեբանական զրույց, այնուհետեւ ոստիկանության աշխատակիցները վնասազերծել են քաղաքացուն։