Անկեղծ ասեմ՝ չգիտեմ որտեղից են այդ լուրերը, երևի մեկ-երկու ֆեյսբուքյան գրառումից են. Ավինյանը հերքեց պաշտոնից ազատման մասին լուրը
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այսօր ԱԺ-ում հերքեց իր հրաժարականի մասին լուրերը:
«Անկեղծ ասեմ՝ չգիտեմ որտեղից են այդ լուրերը, երեւի մեկ-երկու ֆեյսբուքյան գրառումից են, որոնք բազմաթիվ կայքեր տարածեցին: Սա վկայում է այն մասին, որ մենք լրատվական դաշտում շարունակում ենք ունենալ լրջագույն խնդիրներ: Հուսով եմ՝ այդ առումով նույնպես անդրադարձ կունենանք»,-ասաց նա:
Տիգրան Ավինյանը չպատասխանեց հարցին արդյոք տարաձայնություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ, թե՝ ոչ:
Հիշեցնենք, որ մամուլը վերջին օրերին պարբերաբար գրում էր Տիգրան Ավինյանի, վարչապետի եւ ՔՊ-ականների միջեւ տարաձայնությունների եւ նրա հրաժարականի հավանականության վերաբերյալ:
Տեսանյութը News.am-ի.