Երեք ռուս բժիշկներն առեղծվածային ձևով ընկել են հիվանդանոցների պատուհանից. CNN

Patuhanic durs

 Վերջին երկու շաբաթվա ընթացքում Ռուսաստանի հիվանդանոցների պատուհաններից առեղծվածային ձևով ընկել է երեք բուժաշխատող, ինչը գրավել է հանրության ուշադրությունն ու լուրջ մտահոգության տեղիք տվել բուժհաստատություններում աշխատող մարդկանց աշխատանքային պայմանների կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:

Բժիշկներից երկուսը մահացել են, մեկը տեղափոխվել է հիվանդանոց:

Ամերիկյան պարբերականը գրում է, որ երեք դեպքերը մեծ հնչեղություն են ստացել Ռուսաստանում, ինչը բուռն քննարկվում է սոցիալական ցանցերում:

Դեպքերի կապակցությամբ քննություն է սկսվել՝ պարզելու տեղի ունեցածի բոլոր հանգամանքները:

 

Հեղինակ`Մարի Կոստանյան

Ձեզ կեհաքրքրի...