Ա․ Քյարամյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՔԿ նախագահի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արգիշտի Քյարամյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։
Մեկ այլ որոշմամբ՝ նա նշանակվել է Քննչական կոմիտեի նախագալի տեղակալ՝ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով։
Արգիշտի Քյարամյանն իրականացնում էր ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններն այն բանից հետո, երբ Դավիթ Սանասարյանը հեմոդիալեզի հետ կապված քրեական գործով ներգրավվեց իբրև մեղադրյալ և վարչապետ Փաշինյանի որոշմամբ նրա պարտականությունները կասեցվեցին: