Օպտիմալացում, վերակազմակերպում ու անվանափոխություն ԿԳՄՍՆ-ում

kgms

Այսօր օպտիմալացում, վերակազմակերպում ու անվանափոխություն կատարվեց ԿԳՄՍ նախարարության կազմում: Մշակութային արժեքների պահպանության գործակալությունը միացվեց մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչությանը, իսկ Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը վերակազմավորվեց Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության: Կառավարությունն այսօրվա նիստում այս որոշումն ընդունեց չզեկուցվող հարցերի շարքում:

Փոփոխության նպատակն է, ինչպես նշված է կառավարության կայքում, վերաբաշխել ֆունկցիոնալ գործառույթներն այնպես, որ բացառվեն դրանց կրկնությունները կամ ոչ նպատակային ձեւակերպումները, որ արդյունավետորեն ապահովվի քաղաքականության պլանավորման եւ մատուցվող ֆունկցիոնալ գործառույթների կամ ծառայությունների տարանջատումը, գործառույթների եւ մատուցվող ծառայությունների կանոնակարգումը, աշխատանքի ծանրաբեռնվածության եւ ծավալների որոշման միասնական սկզբունքի ձեւավորումը:

Նշվում է, որ այս փոփոխությամբ հնարավոր կլինի բարձրացնել եւ վերահսկելի դարձնել ստորաբաժանումների կողմից իրականացվող վարչական եւ կառավարչական գործընթացների արդյունավետությունն ու որակը, ինչպես նաեւ բարելավել եւ զարգացնել պաշտոնի անձնագրով ամրագրված գործառույթների ու դրանց իրականացմամբ պայմանավորված կատարողականի գնահատման համակարգը:

Արդյունքում, ըստ որոշման նախագծի, կառուցվածքի օպտիմալացման, վերակազմակերպման ու անվանափոխության իրականացումն ապահովելու է կրթության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում քաղաքականությունների հստակ պլանավորման, ռազմավարությունների պլանավորման, ծրագրերի կառավարման արդյունավետության բարձր որակ: Որոշման ընդունմամբ՝ պետական բյուջեում եկամուտների եւ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում

Այսպիսով, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշեց ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին» № 1356-Ն եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին» № 1357-Ն որոշումները:

Սույն որոշումն ուժի մեջ կմտնի տասն օրից՝ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

armtimes.com

Ձեզ կեհաքրքրի...