ԱՄՆ նախագահի կողմից ներգաղթի ժամանակավոր արգելքի մասին հրամանը կարող է մշտական դառնալ. WP

AMN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդականներից մեկը` Սթիվեն Միլերը, հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի կողմից ներգաղթի ժամանակավոր արգելքի մասին ստորագրած հրամանը մշտական բնույթ կկրի մի շարք կատեգորիաների ներգաղթյալների համար, գրում է The Washington Post-ը:

Միլերը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը քննարկում է օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության սահմանափակման միջոցները: Ըստ նրա`  նախագահի հրամանագիրը դիտարկվում է երկարաժամկետ կտրվածքով:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել 60 օր ժամկետով ԱՄՆ ներգաղթի ժամանակավոր արգելքի մասին:

Հրամանագիրը վերաբերում է «գրին քարտերի» դիմումատուներին` կրկին աշխատանք գտնել փորձող ամերիկացիներին պաշտպանելու նպատակով, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը կորոնավիրուսի համավարակի հետեւանքով:

Արգելքը կվերանայվի 60-օրյա ժամկետից հետո:

 

Միացյալ Նահանգների նախագահի հրամանագիրը, որով սառեցվել է գրին քարտերի տրամադրումը, ավելի երկարաժամկետ ծրագրի միայն մի մասն է։ Այդ ծրագիրն ուղված է ԱՄՆ ներգաղթը նվազեցնելուն։

 

auroranews.am

Ձեզ կեհաքրքրի...