Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություն. Ուկրաինայի ՆԳ նախարարը` Հայոց ցեղասպանության մասին

Arsen Avakov

Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը կոչ է արել հիշել Հայոց ցեղասպանության զոհերին, որպեզի այդ ողբերգությունը չկրկնվի։ Այս մասին Ավակովը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, 1915-1924թթ. միլիոնավոր զոհվածների հիշատակի և սգո օրը։ Ողբերգությունը 105 տարեկան է։ Ողբերգություն, որն աշխարհը որոշեց չնկատել։ Բայց անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ։ Հիշենք, որպեսզի թույլ չտանք, որ այն կրկնվի»,- գրել է Ավակովը։

 

 

armlur.am

Ձեզ կեհաքրքրի...