Դանակով զինված ու դիմակավորված ավազակային հարձակում՝ Արթիկում. տուժողը կրել է 1 մլն դրամի վնաս
Երեկ` ապրիլի 22-ին, հերթական դիմակավորված ավազակային հարձակումն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Արթիկ քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ՝ 31-ամյա Արմեն Ա-ն իրեն պատկանող Opel մակնիշի ավտոմեքենան տան դիմաց կայանելիս է եղել։ Երբ հետևի նստատեղից պայուսակը վերցրել է ու շրջվելով՝ այդ պահին իրեն են մոտեցել դիմակավոված 2 անձ ու դանակի սպառնալիքով հափշտակել պարանոցի ոսկյա շղթաներն ու թևնոցը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճիվաղներն իրենց սև գործն ավարտելուց հետո դիմել են փախուստի, սակայն այդ ընթացքում վնասել են նաև Արմեն Ա-ի ձախ ձեռքը։ Վերջինս կրել է մոտ 1 մլն դրամի վնաս։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Միմո Մխիթարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության Արթիկի բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։
shamshyan.com