Հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը: Փոխարենը՝ ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ

Hanvum en

Նոր որոշմամբ (https://www.gov.am/files/docs/4024.pdf) փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից:

Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը: Փոխարենը՝ ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Առաջնորդվելու ենք նաև առանձին համայնքներում վարակի տարածման ռիսկայնության աստիճանից կախված հատուկ ռեժիմներ սահմանելու տրամաբանությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները:

Հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները: Մասնավորապես՝

?Մշակող արդյունաբերության հատվածում՝
Պոլիգրաֆիական գործունեություն
Թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն
Քարի սղոցում, մշակում և հարդարում
Մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրություն
Էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն
Պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի նորոգում
Արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի տեղադրում

?Մեծածախ առևտուր, մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում հատվածում՝
Մեծածախ առևտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, բացառությամբ՝ մի քանի ենթատեսակների
Գյուղատնտեսական մեքենաների, սարքավորանքի և պահեստամասերի մեծածախ առևտուր
Հանքարդյունաբերության, շինարարության և քաղաքացիական շինարարության համար մեքենաների մեծածախ առևտուր
Ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրի որոշ տեսակներ

?Տեղեկատվություն, կապ հատվածում՝
Գրքերի հրատարակություն
Հեռուստատեսային ծրագրերի արտադրություն, հետարտադրական գործունեություն և տարածում

?Անշարժ գույքի հետ կապված գործունեություն հատվածը

?Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն հատվածում՝
Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ
Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում

?Վարչարարական և օժանդակ գործունեություն հատվածում՝
Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն այն ընկերությունների մասով, որոնց գործունեությունը սահմանափակված չէ

?Սպասարկման այլ ծառայություններ հատվածում՝
Արհեստակցական միությունների գործունեություն
Համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգում
Կենցաղային էլեկտրոնային սարքվածքների նորոգում
Կենցաղային սարքերի, տնային այգեգործական գույքի նորոգում

Սահմանված են նաև առանձին գործունեության տեսակների դեպքում սանիտարահամաճարակային անվտանգության, ինչպես նաև այլ կանոններ:

«Մանածագործվածքի վերջնամշակում», «Հագուստի արտադրություն», «Կոշիկի արտադրություն», «Էլեկտրական սարքավորանքի արտադրություն», «Կահույքի արտադրություն» և «Սպորտային ակումբների գործունեություն» ենթատեսակների, ինչպես նաև այլ առանձին դեպքերի համար կարող է դիտարկվել սահմանափակումներից բացառություն կիրառելու հնարավորությունը:

Բացառություն ստանալու դիմում-հայտը կարող եք ներկայացնել առցանց՝ https://covid19.gov.am/hy կայքի միջոցով:

Ձեզ կեհաքրքրի...