Զբոսաշրջիկների խումբը կարանտինի պատճառով մեկ ամիս ապրել է քարանձավում

Zbosashrjikner qarandzavum

Հնդկաստանում գտնվող մի խումբ զբոսաշրջիկներ՝ Ուկրաինայից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Նեպալից և ԱՄՆ-ից, մեկ ամիս շարունակ բնակվել են քարանձավներից մեկում, քանի որ կարանտինի պատճառով սահմանները փակվել են, և նրանք չեն հասցրել հայրենիք վերադառնալ:

Ինչպես հայտնում է  CNN-ը, մինչև սահմանների փակումը` զբոսաշրջիկները բնակվել են հյուրանոցում, սակայն գումար տնտեսելու նպատակով որոշել են քարանձավ տեղափոխվել:

Հնդկական ոստիկանությունը հայտնել է, որ բոլոր զբոսաշրջիկները ներկայումս կարանտինում են, կորոնավիրուսի ախտանշաններ չունեն:

 

 

 

auroranews.am

Ձեզ կեհաքրքրի...