Սրբապղծություն Կոտայքի մարզում.
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, հերթական սրբապղծությունն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք Պռոշյան գյուղի Արցախյան ազատամարտի նահատակների պանթեոնում կոտրել են պանթեոն մուտք գործելու համար տեղադրված երկաթե ճոպաններից սյուները և մի քանի լապտերներ: Ով կամ ովքեր են այդ թուրքացած հայերը, ովքեր նման ձևի սրբապղծություն են իրականացրել: SHAMSHYAN.com-ը հավատում է, որ ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և կհայտնաբերեն թուրքացած հայերին, ովքեր օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվեն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տականքը կամ տականքները կոտրել են մի քանի լապտերներ, որոնք գիշերային ժամերին լուսավորում էին պանթեոնը:
shamshyan.com