Նորաշենն ամբողջությամբ փակվում է՝ թաղման ժամանակ ցուցումները չպահելու պատճառով․ Փաշինյան

Norashen

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի կորը կառավարելիության տիրույթում է։ Սակայն եթե շարունակվի այն վերաբերմունքը, որ տեսանելի է այս օրերին, կարող է լինել համաճարակի երկրորդ բռնկում։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա պատմեց մի դեպք, երբ Նորաշենում մեկուսացված անձը հուղարկավորության է գնացել ոստիկանի և բուժաշխատողի ուղեկցությամբ, պարետատան թույլտվությամբ։ Սակայն այնտեղ չի պահել սոցիալական հեռավորության և այլ ցուցումներ, գրկախառնվել է հարազատների հետ, իսկ հետագայում նրա մոտ կորոնավիրուս է հաստատվել։

Վարչապետն ասաց, որ այդ պատճառով որոշվել է Նորաշեն գյուղն ամբողջությամբ մեկուսացնել։

 

 

 

 

 

 

auroranews

Ձեզ կեհաքրքրի...