Ֆրանսիական ավիակրի վրա կորոնավիրուս է հայտնաբերվել

aviakir

Ֆրանսիական «Շարլ դը Գոլ» ավիակրի անձնակազմից 668 հոգու մոտ հայտնաբերվել է նոր կորոնավիրուս։ Անձնակազմի մեծ մասը այս պահին նավի վրա մեկուսացված է։

Այս մասին ապրիլի 15-ին հայտնել են Ֆրանսիայի ՊՆ-ից, փոխանցում է Reuters գործակալությունը։

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունն էլ իր հերթին հայտնում է, որ անձնակազմի 30 տոկոսի նոր կորոնավիրուսի թեստերի պատասխանաը դեռ պատրաստ չի, իսկ հաստատված վարակակիրներից 31 հոգի հոսպիտալացվել է։

«Շարլ դը Գոլը» հյուսիսային Եվրոպայի երկրների հետ Բալթիկ ծովում մասնակցում էր զորավարժությունների: Երբ ավիակրի անձնակազմի անդամների մոտ նոր կորոնավիրուսի ախտանշաններ էին երևացել, նավը նախատեսվածից մոտ 2 շաբաթ շուտ վերադարձել էր ֆրանսիական Թուլոն նավահանգիստ։ Ավիակիրի անձնակազմը 1760 հոգի է։

Ֆրանսիական «Շարլ դը Գոլ» ավիակիրը

Ավելի վաղ նոր կորոնավիրուսով վարակված 70 զինծառայողներ էին հայտնաբերվել ամերիկական «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրի վրա։ Նավը գտնվում էր Գուամի ափերի մոտ։

 

razm.info

Ձեզ կեհաքրքրի...