Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքն ընդունվեց ամբողջությամբ

guyq

Խորհրդարանն այսօր 99 կողմ, 1 դեմ և 15 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Հիշեցնենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շեմը սահմանվել է 50 միլիոն դրամ։ Արդարադատության նախարարի խոսքով, նախագծով նախատեսվում են իրավասու մարմնի գործունեության և քաղաքացիական դատավարության ընթացակարգային նոր կանոններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը: Գույքը ձեռք բերողի բարեխիղճ հանգամանքի ապացուցման բեռը տեղափոխվել է իրավասու մարմնի վրա։ Իրավասու մարմինն էլ, Բադասյանի խոսքով, կգործի Գլխավոր դատախազության կազմում: Իսկ իրականացված գործառույթները կհանդիսանան պետական շահերի պաշտպանության հայցի ներկայացման դրսևորում:

 

1lurer.am

Ձեզ կեհաքրքրի...