Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

aliina nikoghosyan

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Gayane Asryan-ը գրել է այն, ինչի մասին ես լուռ մտածում եմ վերջին օրերին:

…Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դարձել է գլխավոր նյուսմեյքերը, քանի որ ի պաշտոնե հաճախ է խոսում համավարակի մասին: Նրա ասածները հիմք են շատ լրատվամիջոցների համար՝ սեփական լրահոսը կազմելիս:

Բայց միշտ չէ, որ նախարարի խոսքը լսարանին է հասնում ուղիղ մեջբերումներով, ճիշտ ազդակներով և առանց կոնտեքստից կտրվելու: Երբեմն նրա խոսքերը գլխիվայր շրջվում են, աշխատանքը՝ ներկայացվում որպես անարդյունավետ գործ կամ տապալում, իսկ մտահոգությունները՝ անտեղի ուռճացված վտանգ:

Հաշվի առնելով, որ արտակարգ դրության օրերին քաղաքացիների մեծ մասը տանն է և կախված տեղեկատվական հոսքերից, առաղջապահությունը դառնում է այն գլխավոր թեման, որը ազդում է մարդկանց թե՛ վարքագծի, թե՛ մտքերի վրա:

https://media.am/arsen-torosyan-words-without-context/?fbclid=IwAR3nlxe61QHXGwCOzr-Y7uhQ5yDm9rkxdBRd_ObbAxlINjnog1jPHJIpjiE

Ձեզ կեհաքրքրի...