Վրաստան մուտք գործել միայն մեկ վարորդով, երկրորդ անձի առկայության դեպքում, վերջինս սահմանին իջեցվում է
Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է արել
‼Կոչ՝ բեռնատարների վարորդներին‼
Ելնելով Վրաստանում նոր կորոնովիրուսի դեմ պայքարի շրջանակներում մտցված սահմանափակումներից՝ բեռնատարների վարորդներին կոչ ենք անում՝
?Վրաստանի տարածքում 3 մարդուց ավել չհավաքվել (բեռնատարների հերթի ժամանակ գրանցվել են դեպքեր),
?Վրաստան մուտք գործել միայն մեկ վարորդով (բեռնատարի մեջ երկրորդ անձի առկայության դեպքում, վերջինս սահմանին իջեցվում է, իսկ բեռնատարը շարունակում է ընթացքը),
?Ժամը 21։00-06։00 դուրս չգալ բեռնատարից, իսկ Մառնեուլիի շրջանի տարածքում որևէ ժամի դուրս չգալ մեքենայից (Վրաստանում ժամը 21։00-06։00 ամենօրյա ռեժիմով պարետային ժամ է հայտարարված, իսկ Մառնեուլիի շրջանում խիստ կարանտինային ռեժիմ է)։
?Վերոնշյալ կարգը խախտած անձինք կտուգանվեն Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության կողմից 3000 լարիի չափով։
Նշենք, որ ՀՀ քաղաքացի որոշ վարորդներ արդեն խախտել են վերոնշյալ կարգը և տուգանվել են, այժմ դեսպանությունը իրավական աջակցություն է ցուցաբերում ՀՀ քաղաքացիներին՝ տուգանքների չեղարկման կամ որոշակի մեղմացման շուրջ։
‼Կոչ՝ բեռնատարների վարորդներին‼Ելնելով Վրաստանում նոր կորոնովիրուսի դեմ պայքարի շրջանակներում մտցված…
Опубликовано Վրաստանում Հայաստանի դեսպանություն – Embassy of Armenia to Georgia Вторник, 14 апреля 2020 г.