Նախագահի հրամանագրով՝ Իտալիայում ՀՀ դեսպանը հետ է կանչվել
Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վիկտորիա Բաղդասարյանին Իտալիայի Հանրապետությունում եւ Մալթայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վիկտորիա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ հետ կանչել Իտալիայի Հանրապետությունում և Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։