Դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը կերկարաձգվի 4 ամսով․
Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի նիստ է գումարվել։ Օրակարգում երկու հարց է։ Կառավարությունն առաջարկում է 24 ժամյա ռեժիմով նախագծերը քննարկել ու քվեարկության դնել։ Գործադիրն առաջարկում է «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարել և դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը երկարաձգել ևս չորս ամսով` հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով տնտեսվարող սուբյեկտների համար առաջացած դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման գործընթացի կազմակերպման գործնական անհնարինությունը:
Նշենք, եր դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետն ավարտվում էր ապրիլի 15-ին։